Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են. armeniamedicalcenter.am

Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են. armeniamedicalcenter.am

Արցախի աղետալի դեպքերին զուգորդած սարսափելի պայթյունը մեծ ողբերգություն էր՝ զոհերով, մեծաքանակ այրվածքներ ստացած արցախցիներով:

Այդ օրերին «Արմենիա» ՀԲԿ-ում բուժվում էին տարբեր ծանրության այրվածքներով 74 բուժառու: Դեպքի անմիջապես հաջորդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի և Իսրայելի  առողջապահության նախարարությունների համատեղ ջանքերով հիվանդանոց ժամանեց իսրայելցի բժիշկների խումբը, որը  մեկ շաբաթ մասնագիտական օգնություն ցուցաբերելուց հետո մեկնեց՝ Իսրայելի և Պաղեստինի հետ կապված հայտնի դեպքերի պատճառով: Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, նրանց փոխարինեց Ամերիկայի տարբեր նահանգներից միավորված այրվածքաբանների խումբը (պլաստիկ և վերականգնողական բժիշկներ, միկրովիրաբույժներ):

Հրավիրված բժիշկները զբաղված էին ծանրության տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդների բուժմամբ: Բոլոր հիվանդներն ուշադրության կենտրոնում էին։

 Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են

Մեր կենտրոնի միկրովիրաբույժների հետ կողք-կողքի նրանք  կատարում էին պլաստիկ, վերականգնողական վիրահատություններ՝ հաճախ մեծ ծավալի մաշկի փուլային պլաստիկա: Դա բավականին ժամանակատար, նաև՝ ֆիզիկապես, դժվար վիրահատություններ էին: Աշխատում էին ամեն օր, անտրտունջ, օրը 10-12 ժամ, առանց հանգստյան օրերի: Այս ամբողջ ընթացքում կատարվել է  ավելի քան 125 ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն։

 Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են


Վիրահատությունները կենսական նշանակության էին՝ կյանքեր փրկելու և կյանքի որակ ապահովելու ջանքեր էին, և յուրաքանչյուր հապաղում կարող էր հանգեցնել բարդությունների: Այդ օրերին վիրահատական սրահներն աշխատել են գերծանրաբեռնված՝ ներառյալ պլանային և շտապ վիրահատությունները։

 Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են  Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են


Իհարկե, բժիշկները մտերմացան․ համատեղ աշխատանքն առիթ էր և՛ մասնագիտական, և՛ կազմակերպչական փորձառության, և՛ նոր ընկերներ ձեռք բերելու ու նաև հետագա համագործակցության համար:

«Արմենիա» ՀԲԿ աշխատակիցները հրաժեշտ տվեցին նվիրյալ բժիշկների խմբին՝ խորին շնորհակալություն հայտնելով հիվանդանոցի անձնակազմի և հիվանդների կողմից:

Խորին շնորհակալություն նաև «Արմենիա» ՀԲԿ  աշխատակիցներին՝ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար։

 

 Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են  Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են

 Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են  Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են

 Երբ աշխարհի բժիշկները կողք-կողքի են

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ